Անընդունելի է, որ քրեածին տարրերը սիրո եւ համերաշխության հեղափոխության անունն օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,- գրել է Փաշինյանը: