Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից 2016-ին «ազատագրված» Ջոջուղ Մարջանլի գյուղը իր նորակառույց մզկիթով՝ մեր մարտական հենակետերից մեկից։
Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական մեդիա ռեսուրսների կողմից այս գյուղը շատ էր գովազդվում..
Ամենատարբեր մակարդակի այցեր (այդ թվում նաև Իլհամ Ալիևի),100-ից ավելի նորակառույց տներ, միլիոնավոր դոլլարների ծախսեր և այլն։ Սրանով փորձում էին սեփական հանրության մոտ բարձրացնել Ալիևի և իրենց բանակի համբավը։
Չնայած դրան, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո Ալիևի մեդիա ռեսուրսները Ջոջուղ Մարջանլի գյուղը ներկայացնում էին որպես առաջնագծին մոտ գտնվող ամենաանվտանգ ադրբեջանական բնակավայրից մեկը, միևնույն է՝ այս գյուղում թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։
Ի դեպ՝ գյուղի նորակառույցներում մինչ օրս մարդ չի բնակվում։