Հարգելի համաքաղաքացիներ, 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքների «ժամանակավոր դադարեցման» մասին լուրը սոցիալական ցանցի տեղեկատվական դաշտում տարածվել է որոշակի աղճատումներով։
Պարզաբանեմ՝ ՀՀ ԱԻՆ-ը տրամադրել է տեղեկատվություն այն մասին, որ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կոնկրետ ԱՐՄԱՎԻՐԻ մարզում, քանի որ ամբողջ մարզը հետազոտելուց հետո քննարկման կարիք կար. արդյոք ճի՞շտ է կրկնակի հետախուզություն անել մարզում, թե ավելի նպատակահարմար է որոնողական այդ ուժերը գործուղել այլ տարածքներ։ Ընդհանուր որոնողական աշխատանքներն ինքնին ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ։
Հ.Գ. Ինչ վերաբերում է shantnews-ի մեր գործընկերներին, ապա խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ երեխայի որոնողական աշխատանքների մասին նյութում իրենք հարցազրույց են վարել ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային վարչության պետի հետ, ով պատասխանատու է կոնկրետ Արմավիրի մարզի համար, և նաև նշվել է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ դադարեցում եզրույթը։