Չնայած տեղեկատվության սակավությանը, այդուհանդերձ պաշտոնական հաղորդագրություններից կարելի է անել հետևյալ եզրակացությունները։
Կողմերը չեն անդրադարձել Արցախի խնդրին (կարծում եմ անդրադարձ եղել է փակ հանդիպման ժամանակ)։ Ի դեպ, ի զարմանս ինձ, բաց հանդիպման ժամանակ Արցախին չեն անդրադարձել նաև Պուտինն ու Ալիևը։
Պուտինն անդրադառնալով առևտրաշրջանառությանը հայտնել է հետևյալ միտքը․ <Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ:>
Սա հստակ մեսիջ է ԵԱՏՄ-ի մասով։
Հետաքրքիր է նաև Փաշինյանի հետևյալ միտքը․ <Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա:>
Երբեք չեմ հիշում, որ <սուվերենության նկատմամբ հարգանք> արտահայտությունը որևէ հայ նախագահ օգտագործի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։