Ինչ չի կարելի անել
* Մի միացրեք հեռախոսը, եթե այն ինքնիրեն անջատվել է:
* Թափ մի տվեք հեռախոսը:
* Մի փորձեք հեռախոսը չորացնել վարսահարդարիչի կամ նման այլ տեխնիկայի օգնությամբ:
* Մի տաքացրեք հեռախոսը:
Ինչ է կարելի և պետք է անել
* Անջատեք հեռախոսը, եթե այն ինքնիրեն չի անջատվել և այն պահեք ուղղահայաց դիրքով:
* Հանեք հեռախոսի սիմ քարտը և մարտկոցը (եթե այնպիսի մոդել է, որը դա թույլ է տալիս):
* Զգուշորեն սրբեք հեռախոսն անձեռոցիկով կամ նուրբ կտորով:
* Հեռախոսը չորացնելու համար կարող եք օգտագործել բրինձ. դրեք այն բրնձի մեջ և այդպես թողեք 1-1.5 օր:
* Դրանից հետո հեռախոսը դրեք անձեռոցիկի վրա, եթե այն թրջվի, ապա կրկնեք նախորդ գործողությունը: