Սիրելի, հարգելի ԱԳՆ,
Խնդրում եմ՝ մի ցավեք, որովհետև ձեր ցավելով մեզ եք ցավեցնում, ու Լուկաշենկոն բացարձակ չի հուզվում ձեր ցավելուց: Արտաքին քաղաքականության բնագավառը, անշուշտ, կտրիճդավոյության վայր չէ, ֆիդայականություն ու հայդուկություն չէ, բայց տվյալ դեպքում խոսքը վերաբերում է տարածաշրջանում խաղաղության վտանգմանը նպաստող քայլեր կատարելուն, դաշնակցի շահերին ու ՀԱՊԿ պայմանագրի կոլեկտիվ անվտանգության ապահովման դրույթին դեմ գործելուն:

 

Նման իրավիճակներում տվյալ երկրի դեսպանը հրավիրվում է ԱԳՆ, բողոքի նոտա է հանձնվում, եթե չասեմ ավելին: Ցավելով դուք խելքի չեք բերի Լուկաշենկոյին ու ոչ էլ կշտկեք հայ-բելառուսական դաշնակցային հարաբերությունները:

 

Այս հարցը պետք է բարձրացվեր դեռևս ԱԽՔ-երի հավաքի ժամանակ․ ցավոք, ոչ մի բառ չհնչեց այս վտանագվոր գործարքի մասին: Հիմա դուք ցավեք, մենք ցավենք, այդ ցավելուց մեր անվտանգության խնդիրները լուծվո՞ւմ են։

Կից նյութն՝ այստեղ։