Թուրքիայի նախագահ Էրդողանը կատաղած է:


Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեյի հրավիրած նախընտրական հանրահավաքի ժամանակ հանրահավաքի մասնակիցները վանկարկել են «Էրդողանը գող է» : Էրդողանը խիստ քննադատել է Ինջեյին, սակայն նրան նույն կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու նման չի կարող կանչել պատասխանատվություն և ենթարկել 185 000 թուրքական լիրայի տույժի երկրի նախագահին վիրավորելու համար: Չի կարող դա անել, քանի որ Ինջեն հարթակից չի վանկարկել և զերծ է մնացել որևէ բան ասելուց:

 

Կարեն Հովհաննիսյան