Չէի տեսել այս հարցազրույցը։ Մի քանի կարևոր բան առանձնացնեմ։ Առաջին, ռուս-ամերիկյան և իրան-իսրաելական լարվածությունն այլևս ավելի լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար, քան Թուրքիան։ Շարադրելով անվտանգության խնդիրները ԱԽՔ-ը չի անդրադառնում Թուրքիային։ Երկրորդ, խոսք անգամ չկա Նախիջևանի մասին։ Իսկ Նախիջևանում այսօր զենքի տեղաշարժ ու զորքի կուտակումներ կան, Թուրքիան էլ անմասն չէ այս գործընթացից, կարծում եմ բոլորին պարզ է։ Երրորդ, խոսելով ՀԱՊԿ-ի մասին ԱԽՔ-ը սլաքները թեքում է դեպի Արցախ, շրջանցելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գիծը Հայաստանի պետական սահմանն է, իսկ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է Տավուշը ու Աստված գիտի թե ինչ է պլանավորում Նախիջևանում։ Այնպես որ, կարիք չկա միայն խոսել ադրբեջանական հայտարարությունների մասին։


Չորրորդ, միջուկային տերություն Պակիստանը և պոտենցիալ միջուկային տերություն Սաուդյան Արաբիան նույնպես կարևոր մարտահրավեր են մեզ համար։ Վերջապես արաբական աշխարհի, այդ թվում սիրիական հայ համայնքի անվտանգությունը նույնպես մարտահրավեր է, իսկ Գրիգորյանը ազգային այլ ոչ թե պետական անվտանգության խորհրդի քարտուղարն է։ Գրիգորյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, վստահ եմ պատահական բաներ չի խոսում և այս ամենը լուրջ դիտարկում եմ, որպես քաղաքական դիրքորոշում։ Ժամանակս քիչ է, հարցազրույցներիցս մեկի ժամանակ անպայման կանդրադառնամ այս հարցերին։