Քանի դեռ չի սկսվել ու ավարտվել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այդ երկիրն ամեն ինչ կանի իր սահմանների մոտ խաղաղություն պահպանելու համար:

 

Նրանք լավ հասկանում են նաև, որ կարող են այլ ուժեր օգտնվել առաջնության անցկացման փաստից, ինչպես արեցին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Ուկրաիանայում հեղաշրջում եղավ, կամ վրաց–օսական պատերազմը 2008թ–ի օլիմպիական խաղերի ժամանակ:

 

Ինձ թվում է, եթե ինչ–ինչ լուրջ քայեր արվելու են հետխորհրդային տարածքում, ընդհուպ հին հակամարտությունների կարգավորում կամ դրանց խորացում՝ դրանք կարվեն առաջնության ավարտից հետո: Մի տեսակ զգացողություն ունեմ, որ Արցախի հարցում կամ արդեն կա պայմանավորվածություն, կամ եղածը կողմերից մեկը հետօղորմա է անում: Տա Աստված սխալվեմ: