ՀԱՐՑ-Ընտանիքով բնակվում են ՌԴ-ում։ Երեխայի 16 տարին դեռ չի լրացել, ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, որի վավերականության ժամկետը մեկ ամսից ավարտվում է։ Երեխան պապիկի հետ գալիս է Հայաստան, հետ վերադառնալիս արդեն անձնագրի ժամկետը լրացած է լինում։
Քանի որ երեխայի ծնողը Հայաստան չի գալիս, արդյոք կարող է պապիկը դիմել թոռնիկի անձնագրի փոխանակման համար։
ՊԱՏԱՍԽԱՆ-Մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը։
Տվյալ դեպքում քանի որ ծնողը չի կարող դիմել, իսկ պապիկի խնամակալությունը ճանաչված չէ սահմանված ընթացակարգով, այսինքն չի համարվում օրինական ներկայացուցիչ, ծնողը կարող է երեխայի պապիկի հետ ուղարկել լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որում նշված կլինի իր կամարտահայտությունը այլ անձի կողմից երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար։