Բաղադրիչներ

  • ելակ - 300 գր
  • կաթնաշոռ - 200 գր
  • թխվածքաբլիթ - 200 գր
  • կարագ - 100 գր
  • շաքարի փոշի - 20 գր

Պատրաստման եղանակ

ելակով դեսերտ

Թխվածքաբլիթները բլենդերով հարում ենք՝ վերածելով փշուրանման զանգվածի։
ելակով դեսերտ
Փափկած կարագը հարում ենք շաքարի փոշու հետ։ Շաքարի փոշու քանակը կարող եք ավելացնել կամ պակասեցնել՝ կախված թխվածքաբլիթների քաղցրությունից։
ելակով դեսերտ
Ավելացնում ենք կաթնաշոռն ու լավ խառնում ենք։
ելակով դեսերտ
Մաս-մաս ավելացնում ենք թխվածքաբլիթներն ու թիակով խառնում ենք։
ելակով դեսերտ
Ստացվում է ոչ կպչուն, բայց ոչ շատ պինդ խմոր։
ելակով դեսերտ
Խմորագնդից մի փոքր վերցնում ու բացում ենք։
ելակով դեսերտ
Մեջտեղում դնում ենք ելակը։
ելակով դեսերտ
Ելակը խմորի հետ փաթաթում ու վերածում ենք գնդիկների։
ելակով դեսերտ
Թաթախում ենք կոկոսի քերուկի մեջ։
ելակով դեսերտ
Կարելի է թաթախել նաև քերած շոկոլադի մեջ։ Այնուհետև 1-2 ժամ պահում ենք սառնարանում։
ելակով դեսերտ
Համեղ գնդիկները պատրաստ են։
ելակով դեսերտ