Այդ խնդիրները քողարկելու և ժողովրդի աչքին թոզ փչելու համար ադրբեջանական կողմը կրկին առաջնագծում սադրանքների է դիմել։

Հունիսի 7-ին' ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Երեկ այս դեպքից առաջ Նախիջևանի դիրքերից մեկում ադրբեջանցի սպան դանակահարել էր շարքային զինծառայողի։ Դրանից հետո ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր։

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում։ Արցախի կողմից նրանց ուղեկցել են առաջնագիծ և թույլ են տվել դիտարկում կատարել։ Ադրբեջանի կողմից դիտարկում կատարող անդամներին թույլ չեն տվել, որպեսզի նրանք բարձրանան առաջնային դիրքեր։

 

Աշոտ Ասատրյան