1991 թ-ին Հայաստանի անկախացումից ի վեր ընդամենը երկու՝ 1991 թ-ին անցկացված անկախության համար հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասարակության և հայաստանյան քաղաքական ուժերի կողմից չեն դրվել կասկածի տակ և չեն բնութագրվել որպես կեղծված...


1995 թ-ից սկսած Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները և հանրաքվեները կեղծվել են այդ ժամանակ իշխանությունը իրենց ձեռքում պահող ուժերի կողմից...Սակայն,եթե մինչև 2017 թ-ի ԱԺ ընտրությունները այդ կեղծիքները կատարվում էին հակաօրինական եղանակով՝մասսայական լցոնումներ,նույն մարդու կողմից տարբեր ընտրատեղամասերում ընտրելը,այսպես կոչված "կարուսելներ" և այլ ոչ օրինական մեթոդների միջոցով,ապա 2017 թ-ին ՀՀԿ ղեկավար և Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը,ով իր շրջապատի բնութագրմամբ լավ շախմատիստ է և քայլ անելուց առաջ երկար-բարակ մտածում է,որոշեց,որ այսուհետև Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները և հանրաքվեները ՊԵՏՔ Է ԿԵՂԾՎԵՆ օրինականորեն,որ որևէ քաղաքական ուժ չհանդգնի կասկածի տակ դնել Սերժ Ազատիի կողմից կազմակերպված ընտրությունների լեգիտիմությունը...
Իրոք,2017 թ-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հրապարակումն անցավ առանց ցնցումների,որը մեծ ցնծություն առաջացրեց ՀՀԿ-ականների և հատկապես այդ ամենի գլխավոր հեղինակ Սերժ Սարգսյանի մոտ,ով իր բազմաթիվ հարցազրույցներում, հպարտանալով, նշում էր,որ այդ ընտրությունները եզակի ընտրություններից էին ՀՀ-ում,որոնք կասկածի տակ չդրվեցին հասարակության և քաղաքական կուսակցությունների կողմից...Սակայն և՛ ՀՀԿ-ականները,և՛ հասարակությունը,և՛ քաղաքական ուժերը,այսինքն' ԲՈԼՈՐԸ, շատ լավ գիտեին,թե ինչպես է Սերժ Սարգսյանը, օրինականությունը պահպանելով, կեղծել ընտրությունները...Կեղծված ընտրությունների արդյունքները հաղթանակած կողմը՝ՀՀԿ-ն շատ քիչ վայելեց....Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված "թավշյա" հեղափոխության արդյունքում ՀՀԿ-ն կորցրեց գործադիր իշխանությունը,իսկ հաղթանակած կողմն էլ հայտարարեց,որ ԱԺ-ն չի արտացոլում հասարակության ներկայիս քաղաքական տրամադրությունները և անհրաժեշտ է անցկացնել նոր՝արտահերթ խորհրդարանական ընտրություններ... Սակայն ընտրությունները պետք է անցկացվեն նոր ընտրական օրենսգրքով,որից պետք է դուրս բերվեն,ըստ օրենքի,կեղծիքներ թույլ տալու բոլոր մեխանիզմները...Այդ մասին է նաև բարձրաձայնում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը...
Իսկ հիմա անդրադառնանք Սերժ Ազատիի կողմից ընտրական օրենսգրքում դրված կեղծարարության "ականներին",որի արդյունքում էլ 2017 թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հասարակության կողմից չսիրված և չընդունված ՀՀԿ-ն ստացավ 770441 ձայն՝ընտրությանը մասնակցած ընտրողների 49,15 %-ը,իսկ վերջնարդյունքում,այսպես կոչված, "Դոնթի բանաձևի" շնորհիվ՝ 54,09 %...


Առաջինը՝ դա ոչ պակաս իր մեջ կոռուպցիոն մեխանիզմներ պարունակող մեծամասնական համակարգին փոխարինած ռեյտինգային համակարգով պատգամավորների թեկնածուների առաջադրումն էր...Հատկապես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին Սերժ Սարգսյանը թույլ էր տվել փող բաժանել...Օրինակ՝Շիրակի մարզում,եթե շատ այլ թեկնածուներ բաժանում էին 10 հազարական դրամ մեկ ձայնի դիմաց,ապա Սերժ Սարգսյանի "տան տղա" համարվող և Շիրակի մարզի հետ աղերս չունեցող Արման Սահակյանին թույլ էին տվել բաժանել 15 հազար դրամ...Արդյունքում այս երիտհանրապետականը հարազատ կուսակցության և Սերժ Սարգսյանի համար հավաքեց 14 հազարից ավել ձայն...


Երկրորդը՝լրացուցիչ ցուցակներով ընտրողներն են...Այս մեթոդը ընտրությունները բացահայտ կեղծելու ամենահեշտ եղանակն է...Ըստ ԸՕ-ի' ընտրողը իրավունք ունի գրանցվել այլ ընտրատարածքում,որտեղ և ընտրության օրը կատարում է իր սահմանադրական իրավունքը... Օրինակ՝2017 թ-ի ԱԺ ընտրություններից առաջ նույն Շիրակի մարզի հյուսիսային՝Ամասիա-Աշոցք տարածաշրջանի կիսադատարկ գյուղերում մեծ քանակությամբ մարդիկ էին գրանցվել,որոնք և ակտիվ մասնակցեցին ընտրություններին...Մինչ ընտրություններն արդեն պարզ էր,թե ում ընտրողներն էին նրանք...Լրացուցիչ ցուցակներով հիմնականում ընտրություններին մասնակցում էին նույն Արման Սահակյանի ընտրողները,որոնց "նախկին" գրանցման վայրը Ջավախքը,Երևանը և Ջրվեժ գյուղն էր...Ընտրության օրը Գյումրիի հյուրանոցներում ասեղ գցելու տեղ չկար.ոչ շիրակցի ընտրողները որոշել էին այդ օրը շրջագայել Գյումրու Անի թաղամասի ընտրատեղամասերում և Ամասիա-Աշոցք տարածաշրջանի գյուղերում...Շատ ընտրողների գրանցում են դատարկ տներում կամ բնակարաններում...ԲՇՏ-ների միջոցով իշխանությունները շատ հեշտ տեղեկանում են դատարկ տների և բնակարանների մասին և ընտրություններից երեք օր առաջ հրապարակվող ընտրացուցակներում այդ տներում հայտնվում են նորաթուխ գրանցվածներ,որոնք ընտրության օրը մասնակցում են ընտրություններին... Երրորդը՝ժամկետային զինծառայողների մասնակցությունն է ընտրություններին...Դա նորմալ կլիներ այն պարագայում,եթե զինծառայողները մասնակցեին միայն համամասնական ընտրություններին՝այսինքն' ձայնը տային միայն իրենց նախընտրելի կուսակցության օգտին...Սակայն Սերժ Սարգսյանի կողմից հրամցված ԸՕ-ի համաձայն զինծառայողները քվեարկում էին ռեյտինգային ցուցակով...Զավեշտն այն է,որ ասենք Գյումրի քաղաքի N զորամասի զինծառայողը,ով զորակոչվել է բանակ,օրինակ՝Արմավիրի կամ Սյունիքի մարզից,պետք է ռեյտինգային կարգով պատգամավոր ընտրի Շիրակի մարզում...Շիրակցիները իրենք մեծ դժվարությամբ էին տարբերում բազմաթիվ քաղաքական ուժերի թեկնածուներին, էլ ի՞նչ կարելի է ասել Շիրակի մարզի հետ կապ չունեցող զինծառայողների մասին...Կարելի է ենթադրել,որ զինվորականները, մասնակցելով ռեյտինգային ընտրություններին, իշխանությունների կողմից պարտադրվում էին իրենց ձայնը տալ համապատասխան մարզում իրենց նախընտրելի թեկնածուներին... Զինվորականները և հատկապես ժամկետային զինծառայողները իրավունք չունեն մասնակցել ռեյտինգային կարգով ընտրություններին...


Այսպիով,օրինականացնելով ընտրությունները կեղծելու վերը նշված այդ երեք "մեթոդները"' իշխանությունները ստացան այն, ինչ ցանականում էին...


Նոր ընտրական օրենսգիրքը պետք է մաքսիմալ մաքրել օրինական եղանակով ընտրությունները կեղծելու բոլոր կետերից...ՀՀ-ում արդար ընտրություններ անկացնելու համար պետք է հրաժարվել մեծամասնական և ռեյտինգային համակարգով ընտրություններից,լրացուցիչ ընտրացուցակներով ընտրությանը պետք է մասնակցեն ընդամենը ընտրական հանձնաժողովի անդամները,իսկ ժամկետային զինծառայողներն էլ պետք է մասնակցեն միայն համամասնական ընտրություններին(եթե ռեյտինգայինը պահպանվի կամ մեծամասնական ընտրակարգը ռեինկարնացվի)... Միայն այս վտանգները չեզոքացնելու պարագայում Հայաստանում կարելի է անցկացնել ազատ և արդար ընտրություններ...


Հ.Գ. Ի դեպ,իշխանությունները նաև պետք է խիստ պատժեն ընտրակաշառք բաժանելու փորձ անողներին ևս... Հայաստանի նման փոքր երկրում իշխանությունների կամքի դրսևորման պարագայում ընտրակաշառք երևույթը շատ հեշտ է քոքահան անել...

 

Գագիկ Համբարյան