Ազգային ժողովի նախագահի փոխվելուց և ԱԺ նոր աշխատակազմ ձևավորվելուց հետո, առաջին քայլը պետք է լինի, որ լրագրողները նիստը լուսաբանեն առանց այն ձայնամեկուսիչ ապակիների, որոնք այժմ կան:

Լրագրողների համար նախատեսված օթյակից դահլիճը երևում է, բայց երբ ներսում իրար միս են ուտում, ձայները չեն լսվում, որովհետև միկրոֆոններն անջատած են լինում....

Ինչու եմ ասում այս ամենը...

Երբ ԱԺ-ում մեկը մեկին էշ ու անասուն ա ասում... պետք է մենք էլ ձայնագրություն ու տեսանյութեր ունենանք, որպեսզի հանրությունը տեսնի, թե ով ում ասաց էշ, ով ում հայհոյեց և այլն...

Հանրությունը պետք է տեսնի ու հասկանա, որ հաջորդ անգամ քվեախցում հիշի, ու տարատեսակ անդաստիրակներին քվե չտա:

Ի դեպ, Երևանի ավագանու նիստերն էլ, ի հեճուկս Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի բանդայի, պետք է բաց լինեն, որպեսզի կարողանանք լուսաբանել Երևանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցողը...

 

Հարություն Մկրտչյան