Նախիջևանում օրեր առաջ տեղի ունեցած շարժի արդյունքում համացանցում և մամուլում սկսեցին քննարկել դիրքեր գրավելու և դրանք կահավորելու մասին լուրերը։ Նույն իրավիճակն էր ստեղծվել 2016 թվականի ապրիլյան մարտերի օրերին, երբ ամեն բան հանդարտվեց ու սկսվեց քննարկումը տարածքների մասին։
Չեզոք գոտին մեծ նշանակություն ունի իրար դեմ պատերազմող երկների համար։ Դա այն հատվածն է, որը բաժանում է պատերազմը։ Ցանկացած խելացի ռազմական գործիչ երբեք իր զինվորների կյանքը վտանգի տակ չի դնի քարոզչական նյութերի համար և իր զինվոներին չի ուղարկի զենքի բերան։
Արդեն երկու անգամ ադրբեջանական կողմը նման քայլ է կատարել, որից հետո տեղի ունեցող ցանկացած գործողության միակ պատասխանատուն ադրբեջանական բանակի ղեկավարությունն է։
Առաջին անգամ Արցախում ադրբեջանական զորքերը սկսեցին 2016 թվականի ապրիլյան մարտերը, որից հետո պարզվեց, որ հարյուրավոր զոհերի գնով նրանք կարողացել էին գրավել մեկ դիրք։ Ընդհանուր առմամբ տարածվեց 800 հեկտարի մասին տեղեկություն, որի մեծ մասը կրկին չեզոք գոտու հատվածից էր։ Նման մարտերից հետո այդ ուղղությամբ նշված դիրքի օգնությամբ թշնամու բանակը կարողացավ իր վերահսկողության տակ պահել ընդամենը մեկ գյուղ, որը բնակեցված չէր ու մոտակա ապագայում էլ հնարավոր չէ դրա բնակեցումը։ Մեկ պարզ պատճառով, որ հարակից մյուս գյուղերը գտնվում են մեր բանակի վերահսկողության տակ ու այդ հատվածում մեր դիրքերը շատ կարևոր դիրք են զբաղեցնում։ Իսկ նրանց կողմը անցած դիրքը ազատագրելը ուղղակի ժամանակի հարց է, որին պատրաստվելու դեպքում այն հեշտությամբ կարելի է ազատագրել, բայց ոչ այդքան զոհերի կյանքի հաշվին, ինչ գին վճարեց դրա համար Ադրբեջանը։
Մյուս նման դեպքը տեղի ունեցավ Նախիջևանում։ Ադրբեջանական բանակը թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությունները օգտագործեցին սադրանքների նպատակով։ Ով գոնե մեկ անգամ փորձել է հետաքրքրվել մեր և Նախիջևանի սահմանի դիրքերի մասին , ապա վստահ կարող է ասել, որ թշնամին այդ հատվածում երբեք չի ունեցել և չի ունենալու դիրքային առավելություն։ Թուրքական բանակի օգնությամբ ադրբեջանական բանակը ներխուժեց կրկին չեզոք գոտու տարածք և սկսեց շինարարական աշխատանքներ իրականացնել։ Ադրբեջանական բանակը այդ քայլով իր զինվորներին մի քանի անգամ մոտեցրեց հայկական բանակի դիպուկահարներին։ Պարզ է, որ ավազի պարկերով հավաքած դիրքերը ավելի անբարենպաստ են, քան ադրբեջանական բանակի նախկին դիրքերը, որոնք տարիներ շարունակ կառուցվել էին և որոնց վրա վերջին շրջանում կրակոցներ չի եղել։ Այսինքն նրանք այդքան ժամանակ ունեցել են, որպեսզի դրանք բարելավեն։ Սակայն այդ դիրքերը այժմ համարվում են երկրորդական, որոնք այս պահին ավելի ապահով են , քան ադրբեջանցիների ավազե տնակները։ Քայլը կրկին կատարվել է հատուկ քարոզչական նպատակներով, հաշվի չառնելով զինվորների անվտանգությունը և նրանց կյանքի սպառնացող վտանգը։
Առաջնագծում կատարվող ցանկացած քայլ պետք է կոնկրետ ռազմական խնդիր լուծի։ Դա կարող է լինելու երկու տեսակ։ Կամ լինում է հարձակում և հակառակորդի դիրքերի գրավում և դիրքավորվում, որի արդյունքում հակառակորդը հետ է քաշվում։ Կամ լինում է հարձակում, ձախողում և հին դիրքեր քաշվելու օպերացիա։ Ոչ մի այլ դեպքում հակառակորդին մոտենալու գործողությունները չեն արդարացվում ռազմական որևէ օրենքով։ Իսկ չեզոք գոտին նախորոք հաստատված հատված է, ըստ որի ապահովվում է բանակի զինվորների անվտանգությունը ու դրա խաղտման դեպքում խաղտող կողմը վտանգի տակ է դնում սեփական զինվորների կյանքը, քանի որ հակառակորդ բանակի զինվորներին ավելի հարմար է իրենց մշտական դիրքերից խոցել թշնամու նոր կառուցվող ավազեպատ դիրքերը։