Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամենակարևորը, մենք նոր Հայաստան ենք կերտում , ոչ թե հին Հայաստանին պախարակում ենք և ամոթանքներ տալիս։
Բոլորս էլ, ինձնից սկսած,արել ենք մեր սխալները, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով ։
Եկեք շատ դաժան չքննադատենք ու չպախարակենք այն մարդկանց , ովքեր ինչ որ չափով փորձել են իրենց գործունեությունը ծավալեն ջունգլիի քսան տարուց ավել արմատացած կանոններից ելնելով ։
Կառուցողականության համար , համաձայն եմ պետք է մաքրել մշուշը տեսնելու թե կառուցելու համար ինչ է հարկավոր։
Բայց ոչ մշուշում մոլորվածներին հանել ցցի։
Մենք սովորեցնող ենք , սիրող և ներող»: