Այն, ինչ այսօր Ստեփանակերտում է կատարվում, բացարձակ ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում․ նախ՝ Արցախում փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե հանուն իշխանափոխության, այլ սոցիալական անարդարության դեմ են բարձրացնում իրենց բողոքը (մեկ, երկու բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի պահանջը դեռ իշխանափոխության պահանջ չէ!), երկրորդ՝ բողոքողների անհանգստությունները հարգելով հանդերձ, նրանցից մի քանի հարյուր անգամ ավել Արցախի քաղաքացիներ էլ նույն պահին փողոց են դուրս եկել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը տեղի ունեցող իրարդաձությունների հանդեպ, քանի որ կարծում են, որ տվյալ իրավիճակը մանիպուլյացիայի գործիք է դառնում իրավիճակից օգտվելու քայլեր անող որոշ «շրջահայացների» կողմից, և երրորդ, որն ամենակարևորն է․ ի տարբերություն ՀՀ-ի իրադարձությունների, Արցախի ժողովուրդը չի պահանջում իր երկրի ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի՝ երկրի նախագահի հրաժարականը։ Ինչ վերաբերում է իրավիճակի առիթը դարձած միջադեպին, որի արձանագրությունը տեսանյութի տեսքով այսօրվանից արդեն հասանելի է համացանցում․ Մի կաթիլ մեղրի պատմություն՝ բառիս բուն իմաստով․․․ տաքարյուն տղաներ, որոնք իրենց հարցերի լուծման տարբերակը տեսել են միմյանց վրա ձեռք բարձրացնելու մեջ․ ո՞վ է մեղավոր և ո՞վ ավելի շատ մեղավոր, դեռ քննությունը ցույց կտա, բայց բռնել, ու նման իրավիճակին, որն ըստ էության տղայական թեմա է, քաղաքական աստառ տալ, քաղաքական կոչերով «այլասերել» մարդկանց ինքնաբուխ սոցիալական բողոքը, սա իսկական անբարոյականություն է։ Ես ուրախ եմ, որ Զարուհու այցն Արցախ այսօր փողոց դուրս եկած շատ արցախցիների համար դարձավ ահազանգ առ այն, որ իրենց փորձում են օգտագործել։
Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա շատ լավ կլիներ, որ այն տարածվեր ոչ թե պիտակավորումներ պարունակող վերնագրով, այլ այնպես, ինչպես բնօրինակն է, քանի որ անձամբ եմ ճանաչում այդ տեսանյութի գրեթե բոլոր մասնակիցներին, ու հավատացեք, նրանք բոլորն էլ կարգին, հայրենասեր, թասիբով տղաներ են։ Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ ԱԱԾ հատուկ նշանակության դիպուկահար Մհեր Մուսայելյանին (տեսանյութի դաշտային համազգեստով տղան)․ չափից դուրս դասիտարակված, մարդկային, ազնիվ ու պատվախնդիր տղա, ում ճանաչում եմ դեռ էն տարիքից, երբ դպրոց էլ չէր գնում։ ՈՒ ես չեմ պատկերացնում, թե ինչ պիտի տեղի ունեցած լինի, որ Մհերի վրա ինչ-որ մեկը ցանկություն ունենա ձեռք բարձրացնել։ Մհերը երկար տարիներ է՝ կատարում է մեր երկրի համար հույժ կարևոր ու խիստ գաղտնի ծառայություն, նա հատուկ նշանակության դիպուկահար է, ու պատկերացրեք, քանի անգամ է անվրեպ խոցել մեր հայրենիքի անվտանգությանը սպառնացող թիրախներ։ ՈՒ բռնել, համացանցով մեկ, առանց գոնե դեմքը քողարկելու, տարածել ԱԱԾ հատուկ նշանակության դիպուկահարի ծեծված լուսանկարները․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ԺՈՂՈՎՈՒՐԴ ԼԱՎ ՉԵՔ??????․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․