Փաշինյանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի Արցախում կատարվող իրադարձությունների մասին։ Հեղափոխության ընթացքում ես լավ եմ հիշում , որ կոնկրետ Բակո Սահակյանի դեմ ինքը ոչ մի պահանջ չուներ, նույնիսկ հանդիպել էին, նույնիսկ ամբիոնից շնորհակալություն հայտնեց, որ Սահակյանը ուժի միջոցով չի փորձել ազդել հավաքներին, այն ժամանակ, երբ լուրերին պտտվում, թե Արցախից զորք են բերում ցուցարարներին ցրելու համար։
Հիմա մարդիկ Արցախում կատարված շարժումը նաև կապում են նրա հետ։ Հայաստանի ղեկավարի մակարդակով պետք այդ հարցին պատասխան տրվի։
Աշոտ Ասատրյան