Ո՞վ չգիտի, որ «Սիթին» ամենացածր ինքնարժեքով ապրանքա ստանում ու էսօրվա ստացած ապրանքի փողը տալիսա 2 ամիս հետո։ Օրինակ՝ ես «Սիթի» ու «Կայզեր» ապրանք էի տալիս։ Եթե «Էվրիկային» տալիս էի, օրինակ, 150 դրամով, «Սիթիին»՝ պարտադիր 135-140 դրամով, ու դա բոլորը գիտեն։ Դաժե տենց խոսք կա, որ ասում են՝ ապեր, «Սիթիի» գնով եմ տալիս, այսինքն՝ ամենաէժան գնով։

Ու այդքանի հետ մեկտեղ ինքը վաճառումա գրեթե նույն գնով, ինչ բոլոր խանութներում, եթե հատուկ ակցիա չի լինում։

Հետո ասեմ, որ նույնը՝ միրգ-բանջարեղենը։ Առնվազն 50-70 տոկոս մարժա ունի + փչացած ապրանքը հետա տալիս։

Հիմա շատ կարևոր է՝ փոքր խանութներն իրանց ճիշտ պահեն ու մի շաբաթվա ընթացքում «Սիթին» մեղայականով կներկայանա։