Վրաստանի փոխվարչապետ Ջանելիձեն Ախալքալաքի մշակույթի տանը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանից առաջ ելույթ ունեցավ։ Էստեղ մի բան արձանագրենք։ Դահլիճում հավաքված ջավախքցիները Ջանելիձեին ծափահարում էին յուրաքանչյուր նախադասությունից հետո։Վստահ եմ՝ նման վերաբերմունքի Վրաստանի փոխվարչապետը չի արժանացել նույնիսկ այն դահլիճներում, որտեղ ներկա են ամենահայրենասեր, ամենազգասեր, ամենապետականասեր վրացիները։

Հ․Գ Ջավախքի և Վրաստանի կենտրոնական իշխանության միջև անվստահությունը պետք է իսպառ վերանա։ Ջավախքցիները երբեք Վրաստանի պետականության դեմ քայլ չեն անի, իսկ Վրաստանի իշխանությունները պետք է ազգային ինքնության դեմ ոչ մի քայլ չանեն։ Էսքան բան։