Ադրբեջանական բանակին սպասարկող կայքերից մեկը հերթական «հարձակումն» է իրականացրել նախկին ՊՆախարարի, գլխավոր ռազմական տեսուչի և գեներալի հանդեպ։ Իհարկե ոգեշնչման աղբյուրը հանդիսացել է Օհանյանի վերջին հարցազրույցը, որը իհարկե արձագանք էր գտել նաև հայկական մամուլում, դրանից հետո ադրբեջանական մամուլը մի մեծ հոդված է նվիրել երեք գեներալներին ու փորձել է այդ ամենում ներկայացնել հայկական բանակի վատ վիճակը։
Նման անհանգստության պատճառներից մեկն էլ այն է, որ ադրբեջանական կողմը հույսեր ուներ, որ Մովսես Հակոբյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո նրան այլևս չեն տեսնի ռազմական ոլորտում, սակայն ժամեր անց Հակոբյանը նշանակվեց գլխավոր ռազմական տեսուչ ու թշնամու բանակը հույսերը մարեցին։
Նրանց վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև նոր ԳՇ պետի անձը, ով նույնպես հակաադրբեջանական ռազմական քաղականություն տանող և միշտ կոշտ դիրքերից հանդես եկող սպա է։
Հիմա էլ սրանք վերհիշել են, որ 2014 թվականին Սեյրան Օհանյանը իր խորհրդական նշանակեց Արշալույս Փայտյանին ու մտերիմ հարաբերությունների մեջ է Մովսես Հակոբյանի հետ։ Ու հանկարծ, պարտված բանակի սպայակազմը, զարմացել են, թե ինչու մինչև հիմա այս երեք գեներալները չեն պատժվել նոր կառավարության կողմից։
Նման անպետք հոդված գրելուց առաջ Ադրբեջանում գոնե պետք է գնդակահարեին զոհված զինվորի գլուխ կտրողի ձեռքը սեղմած Իլհամ Ալիևին և գոնե պետք է ցմահ դատապարտեին Զաքիր Հասանովին։ Դրանից հետո կարելի էր մեր գեներալների մասին էլ խոսել։
Աշոտ Ասատրյան