Հայաստանում «Թավշյա հեղափոխությունը» շարունակվում է...
Դա ակնհայտ է, քանի որ Հայաստանի քաղաքական զարգացման գործընթացները հստակ ընթանում են նախընտրական շրջանի տրամաբանության համատեքստում։ Համաձայն ժողովրդավարական «անցումից - համախնբում» գործընթացի տրամաբանության «սպասումների ընտրության» հաջողությունը պայմանավորված է քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման արժեքային բազմաչափության օբյեկտիվ վերլուծությամբ:

 

Կարծում եմ, որ կուսակցական տարբեր դիրքորոշումներ ունեցող և ներքաղաքական հիմնախնդիրները լուսաբանող փորձագետները օբյեկտիվորեն պետք է համակողմանի վերլուծեն Հայաստանում առկա ընտրական՝ ընտրազանգվածի վարքաբանական, գործառութային, քարոզչական-գաղափարական, ֆինանսական և այլ ռեսուրսները, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունները: Այդ մոտեցմամբ հնարավոր կլին ոչ միայն հաղթահարել քաղաքական զարգացման ճգնաժամերը ՀՀ-ում , այլև բնականոն մոդերնիզացվել՝ հաշվի առնելով հայկական քաղաքակրթությանը նետված մարտահրավերները: Միայն այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունը կունենա և՛ ռացիոնալ-իրավական, և՛ խարիզմատիկ իշխանության լեգիտիմություն: Մենք բոլորս սիրում ենք միմյանց....

 

Մարիամ Մարգարյան