Արենի գյուղի մոտակայքում, եթե թշնամու բանակը գործողություններ է իրականացնում, ապա դա իրենց կողմից բացահայտ սադրանք է, քանի որ իրենց բանակի բոլոր ներկայացուցիչները՝ շարքայինից մինչև գեներալ, շատ լավ գիտեն, թե այդ շրջանում մենք ինչպիսի դիրքեր ունենք ու դրանք ինչպես են պաշտպանում Հայաստանի սահմանը։ Այսքան տարիների ընթացքում այդ հատվածից միշտ խելոք, գլուխները կախ ծառայություն են իրականացրել, բայց Իլհամ Ալիևի վերջին այցից հետո, զգացվում է, որ փորձում են դիմել սադրանքների։

Այս ամենը ուղղված է նաև Հայաստանում կատարված փոփոխությունների դեմ ու ադրբեջանական կողմը փորձում է ստուգել երկրի և բանակի նոր ղեկավարության գործելաոճը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվելուց հայտարարեց, որ թշնամու հետ խոսելու են նաև ուժի լեզվով, որպեսզի երկրի ղեկավարը միշտ իր կողքին զգա բանակի ներկայությունը։

Այս պահին, եթե Նախիջևանի հատվածում թշնամին ինչ-որ քայլեր է կատարում թեկուզ իր կամ չեզոք գոտում փորձ է կատարում դիրքավորվել, պետք է խիստ պատժվի ու առաջին կրակոցը լինի մեր կողմից, ոչ թե՝ պատասխան։ Պետք է կոտրել թշնամու ոգևորությունը և հիշեցնել, որ այդ հատվածում կանոնները ամբողջությամբ մենք ենք թելադրել ու մենք պետք է թելադրենք։

 

Աշոտ Ասատրյան