Թուրքիայի կենտրոնական բանկին առայժմ հաջողվում է թուրքական լիրան պահել հետագա արժեզրկումից: Այս խիստ ժամանակվոր միջամտությունից օգտվելով ԿԲ նախագահ Մուրտատ Չեթինկայան և փոխվարչապետ Մհեմետ Շիմշեկը Լոնդոնում ներդրողներին համոզել են, որ Թուրքիայում իրականացնեն ներդրումներ:
Ասեմ, որ անցած շաբաթվա վերջին թուրքական լիրան ռեկորդային արժեզրկման ցուցանիշ ցույց տվեց՝ մեկ դոլարը գնվում էր 4.9290-ով, այսօր այն, ԿԲ-ի կողմից 3 տոկոսով տոկոսադրույքի ավելացումից հետո, հասել է 4.5650-ի: Սակայն եթե թուրքական ժամանակով 06:00-ին 4.5650 լիրա էր, ապա այս պահի դրությամբ այն դարձել է 4.58-ի: Թե բորսան ինչպիսի ցուցանիշով կփակվի , պարզ կլինի մի քանի ժամից:
Կարեն Հովհաննիսյան