Վարչապետի տղայի Արցախում ծառայելու փաստը իհարկե քարոզչություն է, որը օգտագործվում է ներքին և արտաքին լսարանի համար: Այսինքն դա ահազանգ է բոլոր պաշտոնյաների համար, եթե վարչապետի տղան է ծառայում սահմանին, ուրեմն մնացածի տղաները ուղղակի պարտավոր են սահման պահել:
Այս քարոզչական հնարքը իհարկե իրարանցում է առաջացրել նաև թշնամու ճամբարում ու արդեն տարբեր կայքեր և սոց. ցանցերի օգտատերեր անդրադարձել են դրան:
Պաշտոնական հատվածը իհարկե փորձում է ներկայացնել այս ամենը անօրինական քայլերի քողի տակ, որ իբր Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն ծառայել Արցախի հանրապետության տարածքում և դա վկայում է Արցախի իբր օկուպացված լինելու մասին: Իսկ Հայաստանի հանրապետությունը իր հերթին հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը և Հայաստանի քաղաքացին կարող է իր կամքով ծառայություն իրականացնել Արցախում, որպես անվտանգության երաշխավոր: Սա ինչ-որ չափով օրինական դաշտից հանդես գալու համար, սակայն բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ չկա Հայաստանի և Արցախի քաղաքացի, կա հայ ժողովուրդ, ովքեր ծառայում են սեփական հայրենիքի՝ Արցախից մինչև Իջևան, այնտեղից էլ մինչև Մեղրի, պաշտպանության համար:
Սոց. ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր ավելի լուրջ են ընդունել այս քարոզի իրական ուղերձը ու արդեն իրենց անհանգստությունն են հայտնում Արցախի հարցի շուրջ տարվող սեփական երկրի գործունեության հանդեպ: Ըստ իրենց, Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի լուրջ է տրամադրվում Արցախի հարցի շուրջ, դա է վկայում այն փաստը, որ Հայաստանը ամեն կերպ փորձում է Արցախը ներկայացնելի դարձնել աշխարհին և Ադրբեջանին, որպես երկրորդ հայկական պետություն: Դա արվում է միջազգային և ներքին քարոզչական, այս պահին հնարավոր, բոլոր եղանակներով:
Աշոտ Ասատրյան