Սաուդական և այլ աղբյուրների համաձայն, օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեղի են ունեցել Իրանի և Իսրայելի միջև բանակցություններ, որտեղ քննարկվել են Սիրիայի հարավային շրջաններում տարվող ռազմական գործողությունները։ Բանակցությունների միջնորդ կողմ է եղել Հորդանանը։ Բանակցությունները վարել են Հորդանանում Իրանի դեսպանն ու Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության` Մոսսադի պետի տեղակալը։
Աղբյուրի համաձայն, բանակցությունների արդյունքում իրանական կողմը համաձայնել է չմասնակցել Սիրիայի հարավում`Իսրայելի հետ անմիջական սահմանակցությամբ հատվածներում ռազմական գործողություններին, որի դիմաց իսրայելական կողմը չի միջամտելու այն ռազմական գործողություններին, որոնց մասնակցություն չունեն իրանական կողմն ու Հիզբալլահը։