Պաշտոնական Անկարայի արձագանքը Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը գրեթե նույն տրամաբանության մեջ է, ինչ իսրայելական հասարակության և հրեական որոշ խմբերի մերժողական տեսակետը: 

 


Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը թեմայի վերաբերյալ, մասնավորապես, հայտարարել է. «Թուրքիայի կառավարությունը կարծում է, որ Իսրայելի կողմից նման քայլի գնալը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կյանքից զրկված տարբեր օսմանյան կրոնների և ազգերի նկատմամբ անարգանք է։ Ինչպես գիտեք, նրանց մեջ հրեաներ էլ կան։ Բացի այդ, 1915թ․ դեպքերը Հոլոքոստի հետ նույն հարթության վրա դնելով՝ նախ և առաջ իրենց են վնասելու»: