Անդրիասը վերցրեց միտինգը: Ճիշտ էի զգում:
Նա հենց այնպես չէր ուզում հիսուն հազար միտինգավոր, որից Րաֆֆին կամ' տեղյակ էր, ցույց չէր տալիս, կամ' անտեղյակ էր:
Անդրիասը միտինգը չի վերցնում Րաֆֆու համար: Էլ առավել' ժողովրդի ու նրա դարդերը հոգալու համար: Անդրիասը միտինգը վերցնում է ապագա վարչապետի <համար>. մի մոռացեք կառավարությունն այսօր հրաժարական է տվել, լուֆտ է. <մոմենտ իստինի>' էս հազար տարի վարչապետ դառնալու մանիայով տառապողի համար:
Ու եթե ոչ հիմա, նշանակում է' այլեւս երբեք:
Ահա, թե ինչ է անում Անդրիասը:
Լարվածություն, բողոք, նստացույց, իրավիճակային անվերահսկելիություն, եւ սպիտակ ձիով վերադարձող, որը կբերի այս իրավիճակի լուծումը;
Ի դեպ. ոստիկանները չէին թողնում, որ միտինգավորները նախագահականի մոտով <անցնեն> դեպ Ծիծեռնակաբերդ, որովհետեւ կարծես թե իրենք էլ մեզ հետ նախորդ միտինգում լսել էին, որ Անդրիասին միտինգավորները պետք են' նախագահականը շրջափակելու համար:
Ու ի դեպայնտեղ ժամը ութից ճաշ է տրվում դրսից Հայաստան ժամանած հյուրերի համար: Սա էլ պետք Անդրիասին:
Երեւի նկատեցիք, քիչ էր մնում բախում լիներ:Մի կերպ խուսափեցին:
Հ.Գ. Հա , ի դեպ, ինչու էս նեղ մաջալին Գագիկ Ծառուկյանը մեկնեց արտասահման?:
Կարող է մի բան գիտեր?: