Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի դեմոկրատական հարնապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություների հաստատմանը կրկին «հին երգն է երգել...»
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական Երևանի հետ կրկին խոսում է նախապայմաններով...Ըստ Մամեդյարովի, Հայաստանը պետք է Ադրբեջանին հետ վերադարձնի այսպես կոչված օկուպացված բոլոր տարածքները...Էլմար Մամեդյարովը հազար երրորդ անգամ կրկնելով այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Բաքուն չի ցանկանում Արցախյան խնդիրը լուծել բանակցային սեղանի շուրջ և չի հրաժարվել իր մաքսիմալիստական տեսակետից՝ «Կամ ամեն ինչ կամ՝ ոչինչ»...Այս պարագայում հայկական երկու պետություններին միայն մնում է ուժեղանալ և պարտադրել Բաքվին վերջնական խաղաղություն...:
Գագիկ Համբարյան