Ըստ էության իշխանության փոփոխությամբ չի փոխվել արտաքին քաղաքականությունը կամ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել են երեսուն տարի շարունակ․․․ Երեսուն տարի շարունակ այն եղել է պարտվողական, և գուցեև ըստ իներցիայի, այն շարունակում է լինել նույնը․․․ Պետությունը կամ նրա գործառույթները կրող անհատները պետք է բացարձակապես զուրկ լինեն արժանապատվությունից՝ թույլ տալով երեսուն տարի շարունակ անպատժելիորեն խախտել սահմանների և անվտանգության «անձեռնմխելիությունը»․․․

 

Իշխանությունների հավաստիացումները, թե իրենք վերահսկում են իրավիճակը, թե պետք եղած դեօքում կանեն ամեն ինչ չեզոքացնելու այն կրակակետերը, որոնք շարունակ անհանգստացնում են երկիրը, հարիր է մի պարծենկոտ դպրոցականի և ոչ թե պետության անվտանգության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական լուրջ գործչին․․․ Ամեն մի կրակոցին պետք է հաջորդի քսան հազար կրակոց․․․ Քանի սա չի դարձել սկզբունք, քանի բանակլը և իր մարտունակությամբ, և իր զինվածությամբ, և զենքերին տիրապետելու հմտությամբ չի գերազանցել հակառակորդին, անհեթեություն է խոսել ինչ-որ խաղաղության մասին․․․ Արցախի խնդիրը վաղուց է լուծված․․․ Խնդիրն ընդամենը սահմանների պաշտպանությանն է վերաբերում, որը պետության համար առաջին խնդիրն է․․․ Մինչև սա չհասկանան մեր ինքնահավան քաղաքական գործիչները, ոչ մի առաջխաղացում չի կարող լինել․․․ Իսկ տարբեր բանակցությունները ընդամենը պետք է վկայեն քաղաքական գործիչների հմտության մասին, որը դեռևս ցայտուն չի նշմարվում․․․