Էրդողանը փորձում է համոզել իր ընտրողներին, որ լիրայի արժեզրկումը չի կարող վատ անդրադառնալ Թուրքիայի քաղաքացու վրա:
Ենթադրենք, թե Թուրքիայի քաղաքացին ստանում է 3500 լիրա, որը 2017թ.-ին կազմում էր 980 դոլարից մի քիչ ավել. իսկ այսօրվա դրությամբ 710 դոլար: Եթե հաշվի առնենք Թուրքիայում գնաճը, Թուրքիայում դոլարի շրջանառությունը, ինչպես նաև դրսից հումքի ներմուծումը, ապա անգամ տնտեսագետ լինել պետք չէ, որպեսզի հասկանալ, թե ինչպիսի հարվածի տակ է ընկել շարքային քաղաքացին: