Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի օդանավակայանում այլևս մատնահետք չեն վերցնում թռիչքից առաջ.
«Օդանավակայանում եմ։ Մատնահետք այլևս չեն վերցնում։ Աղջիկն ինձ ասաց, որ Ձեր հեռուստաեթերից հետո կարգադրել են հանել։ Իհարկե. երևի կառավարությունից է եղել հրամանը։ Այ սա հրաշալի լուր է։ Պոպուլիզմ է. բայց ճիշտ։ Մնում է օդի հարկն էլ հանեն եւ տոմսերը կէժանանան 30-40 դոլարով։ Մի վախեցեք. տուրիստների թիվը կավելանա այնքան. որ լիուլի կփոխհատուցի «կորուստները»»,- գրել է նա: