Պատերացրեք պայմանական տաքսիստ Վզգոյին։ Վզգոն տարիներ շարունակ ակտերը չի մուծել, որովհետև իր անունով սեփականություն չունի, անգամ մեքենան իր անունով չէ, գրանցված աշխատավարձ էլ չունի։ Արդյունքում՝ արագաչափերի ու տեսախցիկների չվճարված մի քանի հարյուր հազար դրամի ակտ ունի։
Դե հիմա մի հատ էլ պատկերացրեք մեկ ուրիշ վարորդի, ասենք՝ հարազատ ախպորս, ով վերջին մի տարում մի 40000-ի ակտ է մուծել։ Էդ հարաբերականորեն քիչ է, որովհետև ինքը վարորդական իրավունքը չի առել, այլ ԴՈՍԱՖ-ից է ստացել, նորմալ ստաժ ունի՝ արդեն մի 10 տարվա վարորդական փորձ, ու կարգապահ վարորդ է։ Ինքն օրինապաշտ քաղաքացի է ու տարել, մուծել է այդ գումարը՝ կտրելով մեր ընտանեկան բյուջեից, որովհետև խախտումները ֆիքսել են տեսախցիկներն ու արագաչափերը։ Ու բազմաթիվ այլ օրինապաշտ քաղաքացիներ կան, որոնք խելոք մուծել են կամ էլ ստիպված են մուծել, որովհետև ԴԱՀԿ-ն, բացի ատամներից, ամեն ինչը պլոմբել էր 5-10 հազար դրամանոց ակտի համար։
Հիմա ինձ առանց կռապաշտության սրացումների ու դեմագոգիայի բացատրեք, թե ի՞նչ պատճառ կա, որ եթե տաքսիստ Վզգոյի ակտերի պարտքերը ջրվեն, մյուս վարորդները, այդ թվում՝ եղայրս ու բոլոր մնացածները, ովքեր կամավոր կամ էլ ԴԱՀԿ-ով մուծելիս են եղել ակտերը, չպետք է գնան ու նույն փողոցներ փակելով պահանջեն, որ իրենց վճարած ակտերի գումարները պետությունը վերադարձնի։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու չպետք է անեն, իսկ դո՞ւք։
Կոնստանտին Տեր- Նակալյան