Եթե նախկին նախարարը մեզ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ Ազգ-Բանակը վատ գաղափար է։ Դա նույնն է, որ չսիրելով հանրապետականներին, պետք է այսուհետ չընդունենք Գարեգին Նժդեհի մեծությունը, քանզի հանրապետականներն իրենց համարում են վերջինիս գաղափարախոսության կրողը։ Ազգ-Բանակը՝ Հայաստանի համար այլընտրանք չունեցող գաղափար է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունները։

 

Այդ հայեցակարգի կենսագործումը ոչ միայն կնպաստի մեր անվտանգության խնդիրների լուծմանը, այլև հնարավորություն կտա զարգացնելու տնտեսությունը՝ օգտագործելով ռազմական և տնտեսական ոլորտների միջև առկա փոխկապակցվածությունը։ Իր հերթին, Ազգ-Բանակ գաղափարը մեծ նշանակություն ունի հոգեբանական և արժեքային իմաստներով, քանի որ Հայերի մեջ բարձրացնում է սեփական լինելիության գիտակցման մակարդակը, ստեղծում ավելի կարգապահ մթնոլորտ։ Ի դեպ, Ազգ-Բանակի գաղափարը հաջողությամբ կիրառել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Շվեյցարիան, Իսրայելը և Սինգապուրը, որոնք մի շարք հատկանիշներով ակնհայտ նմանություն ունեն Հայաստանի հետ։