Քաղաքական նույնիսկ «ճ» մակարդակի գործիչը պարտավոր է հասկանալ, որ Ռուսաստանի քաղաքականությունը Արցախի առնչությամբ այլ կերպ, քան երկակի, չի կարող լինել․․․ Ռուսաստանի հատուկ նշանակության ջոկատները կռվում են Սիրիայում, և երբ այդ երկրի նախագահը հայտարարում էր այնտեղ իրենց պարտականությունները խղճի մտոք կատարող զինվորներին, որ նրանք այդ հեռավոր երկրում պաշտպանում են իրենց հայրենիքը, դա իրականություն է․․․

 

Արցախը Հայի հայրենիքն է, և Հայ զինվորը Արցախում պաշտպանում է իր հայրենիքը․․․ Ռուսաստանը չի կարող չհայտարարել, որ այդ հարցը պետք է լուծվի ըստ տարածքային ամբողջականության մասին միջազգային սկզբունքի․․․ Նրանք, ովքեր չեն հասկանում սա, ավելի լավ է զբաղվեն ցանկացած այլ գործով, բայց ոչ քաղաքականությամբ․․․ Մնացած բոլոր հարցերը պարտավոր է լուծել իշխանությունը ընդդիմության հետ, ընդ որում, հենց ընդդիմությունը պետք է ստիպի իշխանությանը լուծելու բազմաթիվ հարցեր՝ առանց պահանջելու իշխանության հրաժարականը, պետք եղած դեպքում նույնիսկ զանգվածներին ոտքի հանելու միջոցով, քանզի ցանկացած իշխանություն արագորեն կորցնում է իրականության զգացողությունը, որն արդեն իսկ նկատվում է մեր երիտասարդ ղեկավարության կողմից․․․ Մեր իշխանությունները մենք ենք, սա պետք է հասկանան բոլորը․․․ Երեսուն տարի շարունակ հենց իշխանությունների դրդումով ընդդիմությունը պահանջել է հրաժարական, այդպիսով շեղվելով ընդդիմության քաղաքական պայքարից, որին կոչված է ցանկացած քաղաքական միավոր, իսկ հասարակության ուշադրությունը պետության առաջ ծառացած խնդիրներից․․․ Ակտիվ և լուրջ ընդդիմության առկայությունը այնքան կարևոր է, որ առանց դրա ցանկացած կառավարություն վերածվում է ընդամենը խամաճիկների բազմության․․․

 

Արմեն Հարությունյան