Հատկապես Մելլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը պնդում է, որ ՀՀ վարչապետը դեռ դուրս չի գալիս փողոցային առաջնորդի իր կերպարից և դժվար թե այսպես երկար մնա իշխանության:


Դե հասկանալի է այս պարոնի մտահոգությունը, քանի որ իրենք սովոր չեն տեսնել ժողովորդավար ղեկավարի, ով կարող է ապրել այնպես ինչպես իր երկրի քաղաքացին:
Նասիրովը պնդում է նաև, որ Հայաստանին ՌԴ-ն սկսել է չվստահել, բայց իր այս պնդումը ոչ մի կերպ չի հիմնավորում, գեթ մեկ օրինակ չի բերում, թե ինչու է սկսել չվստահել:
Նասիրովի խոսքից ակնհայտ է դառնում, որ ՀՀ վարչապետ Փաշինյանին որդեգրած ժողովրդավար, թափանցիկ քաղաքականությունից սկսել են վախենալ Ադրբեջանում, քանի որ այն կարող է Ադրբեջանում նման պահանջներով ակցիաների սկիզբ դառնալ: Չմոռանաք, որ այս քաղաքագետ պատգամավորը դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանի իշխանության բուրգի գլխում տեսնում էր բացառապես «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչների:


Ինչևէ, Ադրբեջանը գոնե իր համար այդպես չսովորեց իրավիճակը գնահատել սթափ և օբյեկտիվ, որպեսզի կարողանան ճիշտ ճանապարհով գնալ: Ամեն դեպքում մեզ ձեռնտու է , որ իրենք իրենց քաղաքականությունն ու հասրակական կյանքը կառուցեն ստի ու միֆերի վրա:

 

Կարեն Հովհաննիսյան