Շատ տխուր է, որ վարչապետի կառույցների դիվանագիտական կարողությունը չբավարարեց Սասնա ծռերի աջակիցներին տրամաբանական բացատրություն/ապացույցներով համոզել համբերել մինչև խնդրի իրավական լուծումը: Շենգավիթի դատարանի տարածքից Սասնա ծռերի հարազատներին գիշերը նրանց կամքին հակառակ հեռացնելու գործողությունը բարդ խնդիրները լուծելու լավ տարբերակ չէ, իսկ առջևում բարդ խնդիրներ շատ կան: Հոգնածությունը վատ խորհրդական է, բայց ավելի վատն այն է, որ դրա «խորհուրդները» կարող են հանգիստ պայմաններում էլ կիրառվել: