Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` նախիջևանյան ուղղություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,- գրել է Հովհաննիսյանը: