Կոռուպցիան այն չարիքն է, որ ժանգի նման քայքայում է պետության հիմքերը: Որքան քիչ լինեն այդ չարիքի հանցավոր դրսևորումները պետության ներսում՝ այնքան կզարգանա և ուժեղ կլինի պետությունը, և որքան արդյունավետ իրականացվի կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության կողմից՝ այնքան մեծ է լինելու ժողովրդի աջակցությունն այդ կառավարությանը: Դա նորություն չէ՝ այդպիսին է դրվածքը ողջ քաղաքակիրթ աշխարհում:
Այդ առումով ողջունելի է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այսօրվա հայտարարությունը, որ առաջիկայում նախատեսվում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Հուսով ենք, որ նոր կառավարությունը վերջապես հետևողական և վճռական կլինի երկրում կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս բացառելու գործում: «Հակակոռուպցիոն մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթներ, և ձեռնարկվելու են հնարավոր բոլոր միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու համար»,- ասել է նախարարը։
Ռուբեն Շուխյան