Իսրայելը հերթական անգամ Ցեղասպանության ճանաչումը խաղաթուղթ է սարքել Թուրքիային ճնշելու համար:


Դա ահավոր անբարոյական քաղաքականություն է: Հույս ունեմ, որ Հայաստանից Կնեսեթին նամակներ չեն ուղղվի ճանաչելու խնդրանքով: Իսկ ճանաչման դեպքում, ինչին կասկածում եմ, շնորհակալություններ՝, հատկապես պետական մակարդակով, չեն հնչի:

Չի կարող ցեղասպանություն ճանաչող պետությունը շարունակել զինել Ադրբեջանին:

Ցանկացած տարբերակի դեպքում պետք է շատ սառը դա ընդունել, իսկ ճանաչման դեպքում պաշտոնական Երևանը պաշտոնապես Իսրայել պետք է շնորհավորի քաղաքակիրթ ազգերի շարքերը համալրելու առթիվ: