Զորամաս ուղարկվող տարբեր իրերի մասին միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ: Հայ մարդը իր բնավորությամբ այնպիսին է, որ եթե նույնիսկ մենք աշխարհի ամենազարգացած բանակը ունենանք միևնույնն է ծնողները իրենց որդիների համար ծանրոցներ են ուղարկելու զորամաս:

 

Հենց հիմա ում տանը զինվոր կա թող անկեղծ ասի, որ հնարավորության դեպքում միևնույնն է ուղարկելու են տնական ուտելիք, հագուստ և այլն:

 

Մենք նույնիսկ թշնամու գերի ընկած զինվորներին ենք ըստ կարիքի պահել: Նենց որ հույս չունենաք, թե որևէ բարեփոխում կարող է ազդել այդ ծանորցների վրա:

 

Աշոտ Ասատրյան