Մոսկվա Նեթանյահուի այցի ընթացքում բարձրացվել ա Թել-Ավիվից ՌԴ դեսպանության Երուսաղեմ տեղափոխելու հարցը։ Ըստ որոշ ԶԼՄ-երի, Պուտինը խոստացել ա "պոզիտիվ" դիրքերից արձագանքել այդ հարցին։
Թեև ռուսական կողմից կտրուկ տեղաշարժեր այդ հարցում առաջիկայում, համենայն դեպս՝ մինչև 2019թ., դժվար թե կարելի ա սպասել, այդուհանդերձ, նշեմ, որ ռուսական կողմը միգուցե հարցին իսկապես մոտենա "պոզիտիվ" դիրքերից, եթե իսրայելական կողմից դրա դիմաց ստանա "պոզիտիվ" մեսիջ կամ մեսիջներ՝ ՌԴ համար առանցքային որոշ հարցերում։ Այստեղ թերևս կա հավանականություն ու ռացիոնալ հատիկ, եթե հաշվի առնենք այն, որ նախկինում առհասարակ ամենաբարձր մակարդակով նման հարց չէր բարձրացվի օրակարգ։ Ներկայում շատ արագ ու դինամիկ են վերադասավորվում տարածաշրջանային մարտավարական-իրավիճակային շահերը։