Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Յուրաքանչյուր պետության կայացվածության և քաղաքացու լավ ինքնազգացողության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է և օրենքը:
Ամենաթողությունը լծի տակից դուրս գալու և որպես ընդիմություն հանդես գալու պատկերի մեջ ներելի է և հանդուրժելի։
Երբ արդեն ժողովրդի թեկնածուն է ամենագլխավերևում և մենք նրա կառավարման գործընթացին համբերությամբ զինված չենք հավատում և ինքնաբուխ անհանդուրժողականություն ենք ցուցաբերում ամենուր, դա կարող է շատ վատ ավանդույթ դառնալ։
Զգույշ լինենք»։