Պուրակի քանդման պատմության մեջ ամենաողբերգականն իրականում ծառերի կտրելը չէ: Դա հին շատրվանային համալիրի բարբարոսական ոչնչացումն է: Որպես հուշարձան կառուցված համալիրն անհրաժեշտ էր միայն նորոգել, իսկ պուրակը' բարեկարգել և սրճարաններից ազատել: Փոխարենը ավերվել է Հայաստանի երկրորդ հանրապետության լավագույն հուշարձաններից մեկը և տեղում պլանավորվում է բոլորովին նոր և պատմություն չունեցող շատրվանախումբ ստեղծել:
Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել' տեղն ավելի բարձր կամար-աշտարակ բարձրացնելու մտադրությամբ:
Հուսանք' նոր իշխանության օրոք երկրի պատմության ավերն այլևս ինքը պատմություն կդառնա