Արագաչափերի ժամանակավոր դադարեցմանը դեմ ժողովուրդ ջան, որ խնդրեմ՝ կարո՞ղ եք ինձ ներկայացնել արագության գերազանցման պատճառով մահվան ելքով ՃՏՊ-ների վիճակագրությունը՝ մինչև արագաչափերի ներդրումն ու դրանից հետո։ )
Ես արագաչափերին էլ եմ կողմ, տեսախցիկներին էլ։

 

Բայց դեմ եմ ոչ վտանգավոր խախտումների համար թոշակառու վարորդի վրա թոշակից մեծ տուգանք գրելուն։ Ու տրամաբանությունը պիտի փոխվի՝ էդ սարքերը փող պլոկելու համար չպիտի ծառայեն, այլ կարգապահությունն ավելացնելու։
Ու մինչև նորմալ լուծումներ գտնելը կարելի է մի կարճ ժամանակ դիմանալ առանց դրանց։ Ողբերգություն չի լինի, մենք տասնամյակներ առանց էդ սարքերի մեքենա վարել ենք։