Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկուն Սոչիում շատ ջերմ հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ մի քանի անգամ շնորհավորեց Փաշինյան և չթաքցրեց, որ հիացած է նրա կատարած քայլով։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ Մայիսի 16-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասնովը և Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Օլեգ Դվիգալյովը:

 

Ադրբեջանը մտադիր է այս տարվա ընթացքում Բելառուսից գնել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Այս հանդիպումը կազմակերպված է հենց այդ և Ադրբեջանի ու Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցերը քննարկելու համար։