Հայաստանյան մեդիահարթակը տարօրինակ կերպով անտեսեց և չարձագանքեց ռուսական հեռուստալիքներից մեկի հերթական «նացիոնալիստական ապտակը»:
Նախօրեին ռուսական НТВ հեռուստալիքի «Место встречи» (Հանդիպման վայրը) հաղորդաշարը ներկայացրեց իր հերթական հակահայ դիրքորոշումը: Հաղորդաշարում բավականին հանգամանալից քննարկվում էր օրերս Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստը' միաժամանակ այդ ձևաչափում անդրադարձ կատարելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, կամ իրենց բնորոշմամբ' «մայդանին»:
Բանախասներից մեկը փորձելով Փաշինյան-Պուտին հանդիպմանը զուգահեռ անցկացնել Սարգսյանի-Պուտինի հանդիպմանը, անգամ չհիշեց Սերժ Սարգսյանի անունը (կամ ձևացրեց, թե չի հիոշում), և ուղղակի նշեց'«Փաշինյանի նախարդը»:
Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ և այսպես շարունակ, Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին բավականին կոշտ և անադեկավատ արտահայտություններ էին դրսևորում:
Տեսակետ է հնչել, թե առաջին արտասահմանյան այցը Փաշինյանը կատարեց Ռուսաստան, նշվել, թե նման կերպ են գործել և Ուկրաինայում իշխանության եկած Վիկտոր Յուշչենկոն ու Վրաստանում իշխանության եկած Միխայիլ Սահակաշվիլին և խոսել են Մոսկվայի հետ «հատուկ հարաբերություններ» պահելու անհրաժեշտության մասին, այնուհետև մեկնաբանվում է, թե նշված գործիչները շատ արագ շրջվեցին դեպի Արևմուտք:
Փորձագետ Գևորգ Միրզայանն ասել է, թե ՀՀ-ում ձևավորված իշխանությունը ոչ լեգիտիմ է, իսկ վարչապետը' ուզոլպատոր: Ասել է, թե ՀՀ պառլամենտի ընտրությունը նա փաստացի համարվեց ոչ իրավազորև հակասահմանադրական: Ստացվում է այնպես, որ Պուտինը Սոչիում հանդիպել է ուզոլպատորի հե՞տ: Չմոռանանք, որ Պուտինը Փաշինյանին շնորհավորից ամենաառաջինը' երբ անգամ Փաշինյանի հրամանագիրը դեռևս ստորագրված չէր:
Հաղորդավարի համար տարօրինակ է Փաշինյանի հնչեցրած այն տեսակետը, երբ նա կոչ էր արել ՌԴ-ում աշխատող հայ գործարարները ներդրումներ կատարեն ՀՀ-ում և վրեադառնալ հայրենիք: Բնականաբար սա աբսուրդ է, քանի որ սա մի հարց է, որ ցանկացած դեպքում և բոլոր իշխանությունների ժամանակ եղել է ուշադրության կենտրոնում, և անհասկանալի է, թե հատկապես որն է նրանց ջղաձգումների պատճառը:
Պրոֆեսոր Օլեգ Բարաբանովի կողմից կարծիք հնչեց, թե Երևանում տեղի ունեցող դեպքերն իրենց ուղղակի ազդեցությունը ստացան նաև ՌԴ-ում ապրող հայկական սփյուռքի շարքերում: Նրա համար անընդունելի երևույթ է դիտարկվել Սոչիում Փաշինյանի ընդունելությունը' այն համեմատելով Հոլանդիայում թուրքական իշխանությունների հանդեպ տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ: Ըստ նրա' ՌԴ տարածքը չի կարող հանդիսանալ ներհայաստանյան հարցերի կարգավորման համար: Բարաբանովի նման գաղափարական ցնցման հիմնական պատճառը հայ հանրության կողմից Միխայիլ Լեոնտևի հասցեին հնչեցրած կոշտ դիրքորոշումներն էին: Հաղորդման ընթացքում տեսակետներ էին հնչել, թե Յանուկովիչի օրինակը ոչ մեկի համար դաս չի եղել:
Փորձագետ Ալեքսանդր Սողոմոնյանը ՀՀ-ում տեղի ունեցած դեպքերի հետևում տեսնում է ԱՄՆ դեսպանատան դերակատարությունը, ըստ նրա, հակառակ դեպքում ինչի համար է ԱՄՆ-ն դեսպանատանը պահում 2000-ից ավելի աշխատողներ:
Հաղորդումը դիտելով հասկացա մի կարևոր հանգամանք' պաշտոնական Մոսկվան հանգամանալից հետևել և ներկայում էլ հետևում է Երևանյան կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին և հանդիպումներին (հանգամանալից ներկայացված էր Անգելա Մերկելի շնորհավորանքը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի և Փաշինյանի հանդիպումը, ԱՄՆ-ի վերաբերմունքը, անգամ Փածինյանի և Հաջեմօղլույի հետ հեռախոսազրույցին անդրադարձ կար):
Հաղորդման անլջության վերջակետն իր «մոնումենտալ» մտքերը ներկայացրեց թուրք փորձագետը' հայտարարելով, որ Հայաստանը ներկա պահին իր հարևաններից երկուսի հանդեպ տարածքային պահանջներ ունի, իսկ նոր իշխանությունների գալուստից հետո տարածքային նկրտումներ կլինեն նաև Վրաստանի և Ռուսաստանի նկատմամբ: Ըստ նրա' ԱՄՆ-ն ՀՀ-ին ծառայեցնելու է իր շահերի համար, քանի որ ներկա պահին վատացել է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Ներկայացնեմ թերևս հնչած միակ կառուցողական կարծիքը, ըստ որի ՌԴ-ն մեծ ծավալի ներդրումներ և ֆինանսական հոսքեր կապահովի դեպի ՀՀ, քանի որ ՀՀ ֆակտորը մեծ է հատկապես Իրանի հետ անմիջական սահման ունենալու համար:
Բնականաբար պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝ բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակահայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն:
Արմեն Հովասափյան