Էրդողանը Գազայի ուղղությամբ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի ռազմական գործողությունները որակել է որպես ցեղասպանություն, իսկ Իսրայելը՝ ահաբեկչական պետություն։


Էս առիթով շատ պարզ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ Էրդողանը վերջին տասնամյակում, երբ Անկարայի համար «առիթներ» էլի են եղել Իսրայելի ուղղությամբ նման քննադատությունների համար, կամ առավելևս՝ հիմա, Իսրայելին ուղղված այդ որակումներից հետո, ինչու՞ Էրդողանը այդպես էլ չի խոսում այն մասին, որ Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ադրբեջանը համարվում է Իսրայելի ռազմավարական գործընկերը, կամ հորդորում դադարեցնել ամենաբարձր մակարդակի համագործակցությունը Իսրայելի հետ։ Կարծում եմ, էս հարցն արժե դարձնել միջազգային քաղաքական օրակարգի բաղադրիչ, ու դա պետք ա անել հիմա։