Մի դեպքում հաջողվեց իշխանափոխություն, ունենք նոր կառավարություն: Հիմա էլ ճանապարհներ փակելու, ավտոերթերի ու այլ ակցիաների միջոցով իրենց բողոքն են հայտնում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության հետ որևէ կապ չունեցող խմբեր՝ Երևանի քաղաքապետարանի, քաղբանտարկյալների, «Սասնա ծռերի» թեմաներով:
Կրկին հռետորական հարց եմ ուղղում՝ եթե եղավ փաստացի հեղափոխություն, և եթե հանրությունը հիմնականում վստահում է նոր կառվարությանն ու վարչապետին, ինչո՞ւ չեն փորձում խնդիրները լուծել այդ կառավարության միջոցով, թե՞ կրկին անվստահության խնդիր կա:
Ես մտահոգություն ունեմ, որ վերմակը դեպի իրեն քաշելու՝ տարբեր խմբավորումների ջանքերը, ի վերջո, մեր երկիրը կհասցնեն քաոսային վիճակի, որտեղ բոլորը կռվելու են բոլորի դեմ:
Նաիրի Հոխիկյան