Այս համեղ կարկանդակները պատրաստվում են ընդամենը 20 րոպեում։ Սիրում եմ այն մատուցել ընտանիքիս անդամներին առավոտյան՝ նախաճաշին։

Բաղադրիչներ՝

1 բաժակ կեֆիր,
2 հավի ձու,
4 բաժակ ալյուր,
3 ճաշի գդալ բուսական յուղ,
1 թեյի գդալ սոդա,
2 թեյի գդալ շաքար։
Միջուկ՝ 5 ձու, ըստ ճաշակի աղ և կանաչի։

Պատրաստման եղանակը՝

Խառնում ենք կեֆիրը սոդայի հետ։ Թողնում ենք 3 րոպե այդպես։

Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը: Կոտրում ենք ձվերը և կտրատում կանաչին։ Խառնում ենք և լցնում աղ։
Կեֆիրին ավելացնում ենք մնացած բաղադրիչները։ Խառնում ենք խմորը։
Ձեռքերով պատրաստում ենք կարկանդակները՝ առանձնացնելով մասերի։

Մեջը դնում ենք միջուկը և եփում տապակի մեջ։

Բարի ախորժակ։